Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ճարպակալում, նիհարում

Ազատվում ենք 200 կալորիայից, շտա՛պ

Ազատվում ենք 200 կալորիայից, շտա՛պ

Ընդամենը 6 րոպե

Գրանցիր առաջընթացդ

 

Յուրաքանչյուր վարժությանը զուգահեռ գրանցիր հաջողություններդ:

Շոկոլադե սալի՞կ ես կերել: Այս վարժությունները կօգնեն սպառել վտանգավոր կալորիաները՝ նախքան դրանք կհասնեն ազդրերիդ:

 

Պտույտ ու տարածում

 

Նստիր` աջ ոտքդ ծալած հետ, ձախը` առաջ: Հավասարակշռության համար հենվիր ձախ ձեռքիդ (այն ուղիղ պահիր), ապա աջ ձեռքդ դիր գոտկատեղիդ:

Ձգիր իրանդ և պտտեցրու մարմինդ` հենվելով ձախ ծնկի վրա, միևնույն ժամանակ բարձրացնելով աջ ոտքդ դեպի հետ` մինչև որ հավասարվի գոտկատեղի բարձրությանը: Կրկնիր 30 անգամ և անցիր մյուս կողմին:

 

Ոլորաձև աքացի

 

Պառկիր մեջքիդ վրա` երկու թևերդ կողքի ուղիղ պահած: Խաչիր ոտքերդ և ծալիր: Ապա բարձրացրու վեր և կանգնիր: Հետո աջ ոտքդ բարձրացրու վեր: Կրկնիր 30 անգամ և անցիր մյուս կողմին:

 

Հրում` ծալված ծնկով

 

Պառկիր փորի վրա` ձեռքերի ափերն ուսերի ուղղությամբ հատակին դրված: Թեքիր ձախ ոտքդ այնպես, որ կոնքի հետ միևնույն գծով լինի (հատակին կպած վիճակում), իսկ աջ ոտքդ ձգիր հետ, ոտնաթաթերդ` հատակին հպած: Մեկ ոտքով ելման դիրք ընդունիր, ձախն ավելի վեր բարձրացրու` ուղղությունը դեպի արմունկը (իրանդ ինքնաբերաբար կոլորվի): Կրկնիր 30 անգամ, ապա անցիր մյուս կողմին:

 

Կքանիստ և ոտքի բարձրացում

 

Ս1

 

1. Սկսիր՝ ծնկներիդ և ձեռքերիդ հենված` աջ ձեռքի ափով (արմունկը կիսածալած) և ձախ նախաբազուկով: Բարձրացրու աջ ոտքդ որքան կարող ես բարձր, իսկ ոտնաթաթերդ ձգիր: 2. Պտտեցրու աջ ոտքդ դեպի առաջ և ձեռքերիդ օգնությամբ կանգնիր` ոտքերդ միասին պահած:

 

2. Աջ ոտքդ տար դեպի հետ, պտտեցրու այն այնպես, որ ոտնաթաթդ գտնվի մյուս ոտքիդ կրունկի ուղղությամբ: Հավասարակշռության համար աջ ձեռքդ պահիր առաջ պարզած, ձախը` հետ: Կրկնիր 30 անգամ և անցիր մյուս կողմին:

 

Ծախսիր նույնիսկ ավելի շատ կալորիա

 

Վարժություններն ամբողջությամբ կատարելուց հետո յուրաքանչյուր կողմի համար հաշիվը դարձրու 40, և արդյունքն ավելի արագ տեսանելի կլինի:

Սկզբնաղբյուր. cosmo.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ